ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսական կանխատեսումները փոխվում են, գնահատականները՝ նույնպես

Տարածաշրջանային լարվածության պայմաններում միջազգային կառույցները տարբեր ենթադրություններ են անում Հայաստանի տնտեսական աճի հնարավոր դանդաղման, գնաճի վերաբերյալ։ Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարի Հայաստանում 5,3 % տնտեսական աճ է կանխատեսել։ Դա, ըստ էության, մոտ է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած թիրախին՝ շուրջ 3,5 %։ Ասիական զարգացման բանկն էլ օրերս հերթական զեկույցն էր հրապարակել, որտեղ Հայաստանում գնաճը կանխատեսել էլ մոտ 4 %։

Ինչպե՞ս են ազդել Հարավարևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա։ Միջազգային ֆինանսական տարբեր կառույցներ կանխատեսումներ արդեն անում են, թեև խիստ նախնական։ ԱՄՀ վերջին զեկույցում նշվում է, որ Հայաստանը կարող է տնտեսապես օգուտ քաղել Մերձավոր Արևելքից զբոսաշրջության և կապիտալի հոսքերի վերահասցեավորումից:

Այս մասին ասվում է հիմնադրամի վերջին զեկույցում։ Նշվում է, որ պատերազմի պատճառով առևտրի խափանումները լուրջ վտանգ են տարածաշրջանի համար, բայց նաև շեշտվում է, որ մի շարք երկրներ կարող են որոշակի տնտեսական օգուտներ քաղել ընթացիկ իրադարձություններից։

«Ներմուծումից բարձր կախվածությունը և արագացող գնաճը տարածաշրջանը ենթարկում են համաշխարհային ապրանքների և սննդամթերքի գների բարձրացման ռիսկի։ Մշտական ​​գնաճըկարողէպահանջելդրամավարկայինքաղաքականությանխստացում, հատկապեսնավթներմուծողերկրներիհամար։Աշխարհաքաղաքականանորոշության աճը և համաշխարհային ֆինանսական շուկայի լարված պայմանները կարող են հանգեցնել օտարերկրյա ներդրումների անկման և բիզնեսի վստահության նվազման։ Մյուս կողմից՝ որոշ երկրներ ինչպես Հայաստանը և Վրաստանը կարող են օգտվել Մերձավոր Արևելքից զբոսաշրջության և կապիտալի հոսքերի վերահասցեավորումից»,-ասված է զեկույցում։

ՀՊՏՀ միջգիտակագրային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է, որ այս փուլում տնտեսությունն ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերում։ Այս պահին էլ գործընթացները փխրուն են, ամեն ինչ դեռ անորոշ է․

«Եթե անորոշությունը մեծանա, ապա տնտեսական ակտիվության վրա բացասաբար կանդրադառնա իրադարձությունների փոփոխությունը։ Այժմ զգուշավորությունն է մեծ, ռիսկային գործարքները նվազեցվում են, և այդ պատճառով որոշակի աճի դանդաղեցում է նկատվում։ Դա վերաբերում է նաև Հայաստանին, բայց Հայաստանի մասով ցուցանիշները բավական բարվոք են»։

Հայաստանի տնտեսությունը կհայտնվի ռիսկային գոտում, եթե անորոշությունը պահպանվի։ Մասնագետները կարծում են, որ այս պահին դեռ խոցելի ոլորտներ չկան, միայն գյուղմթերքի արտահանումն է նվազել։ Բայց ընդհանուր արտահանման ցուցանիշները բարենպաստ են։ ՀՆԱ ձևավորման մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը էական է, բայց սա պայմանավորված է սեզոնայնությամբ։ Ենթակառուցվածքները նույնպես էական նշանակություն ունեն։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ Իրանից Հայաստան են ներմուծվում հիմնականում հումքային արտադրանք և պալստամսսայե ապրանք։

«Որպես տարանցիկ երկիր հեշտացնում է ճանապարհը․ եթե շարունակվի, հումքի թանկացման խնդիր կունենանք»։

ՀԲ ապրիլյան զեկույցում արձանագրվում է, որ մարտին գնաճն արագացել է՝ հասնելով 4,5 %-ի։ Սա հիմնականում պայմանավորված է սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով՝ մոտ 8 %։ Այս ապրանաքախմբի գնաճը կազմել է ընդհանուրի 68 %-ը։ Մասնագիտական դաշտում նկատում են, որ այն արագանալու միտում ունի՝ կրկին կախված տարաշարջանային իրադարձություններից։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը ևս ընդգծում է տնտեսական անորոշությունն ու գնաճի ռիսկերը ողջ աշխարհում․

«Հայաստանում գնաճը թիրախավորվում է 3+/-1 %-ի շրջակայքում, սակայն սա ամբողջական պատկերը չէ։ Սպառողական գների ցուցիչը հաշվարկվում է մոտ 400 անուն ապրանքների գների հիման վրա, ու տարբեր խավերի համար գնաճի ազդեցությունը տարբեր է»։

Համաշխարհային տնտեսության անկումը արձագանք կունենա նաև Հայաստանում։ Ազդեցություն կարող է լինել նաև այն դեպքում, եթե արտաքին պահանջարկը նվազի, արձանագրում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Մարդիկ, որոնք տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջը ինչ-որ վատ սցենարներով են ծավալվում իրադարձությունները, գուցե զերծ մնան էս տարի Հայաստան այցելելուց»։

Սակայն սա ավելի վաղ տրված գնահատական էր։ Փորձագետները կարծում են, որ այս պահին, անգամ այս իրավիճակում է հնարավոր տնտեսական օգուտներ ունենալ։ Զբոսաշրջիկների ներհոսք, այնուամենայնիվ, ակնկալվում է։ Սա ԱՄՀ փորձագետների կանխատեսումն է։

Կարդացեք նաև

Back to top button