
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ հուշագիր ստորագրելու մասին, կուսակցության մամուլի ծառայությունն է հայտնել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։




