ԿարևորՄիջազգային

Թեհրանը մտադիր չէ վերսկսել ուղիղ բանակցությունները, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել իրանական նավահանգիստների շրջափակումը

Իրանի իշխանությունները Պակիստան բանակցային խումբ կուղարկեն՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու համար միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերացնի ծովային շրջափակումը, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ վերջին օրերին շարունակվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները պակիստանցի միջնորդների միջոցով։ Այս միջնորդավորված երկխոսության շրջանակներում երկու կողմերն էլ շարունակել են քննարկել Իսլամաբադում բանակցությունների ժամանակ բարձրացված հարցերը։ Գործակալությունը նշել է, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն վերսկսել ուղիղ բանակցությունները, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել Իրանի ծովային շրջափակումը։

Իրանը նախազգուշացրել է, որ կշարունակի փակ պահել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն շարունակի շրջափակումը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները և պաշտոնյաները հայտնել էին հաջորդ շաբաթվա սկզբին Պակիստանում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին ասել էր, որ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չի գլխավորի ամերիկյան պատվիրակությունը, ինչպես նախորդ անգամ։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է այցը սեղմ ժամանակահատվածում նախապատրաստելու հետ կապված անվտանգության հարցերով։

Կարդացեք նաև

Back to top button