
«Վարչաբենդ» երաժշտական խումբը, որում հանդես է գալիս նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա նաև ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո։
Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այդ օրը բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ Մուտքն ազատ է։




