Դպրություն

Մատենադարանը՝ ոչ միայն թանգարան․ ինչ կրթական ծրագրեր կան մեծերի և փոքրերի համար․ «Դպրություն»

Մատենադարանը ոչ միայն պահպանում է մեր մշակութային ժառանգությունը, այլև ակտիվորեն մասնակցում է դրա փոխանցմանը նոր սերունդներին։

«Մատենադարանում իրականացվում են տասնյակից ավելի կրթամշակութային ծրագրեր և վարպետաց դասեր։ Կրթական ծրագրերն ուղղված են դպրոցական տարիքի երեխաներին, իսկ վարպետաց դասերին կարող են մասնակցել նաև մեծահասակները։ Կրթական ծրագրերի նպատակն է ավելի մատչելի և ավելի հետաքրքիր ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը մասնակիցներին։

Ջեմմա Պապոյան

Ուրախությամբ կարող եմ նշել, որ այս տարի մեր ծրագրերին մասնակցել են նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաներ։ Ծրագրերին մասնակցում են նաև մարզաբնակ երեխաները։ Այս տարի մեկնարկեց առաջին ներառական ծրագիրը՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագիրը»,- ասում է Մատենադարանի կրթական ծրագրերի համակարգող Ջեմմա Պապոյանը։


Կարդացեք նաև

Back to top button