Սուրճ ու սեր առավոտից

Ապրիլի 16-ը՝ հայ կինոյի և ոստիկանության օր․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան Հյուր. Արմինե Հարությունյան` անիմացիոն ֆիլմերի «Արտ-Ստեպ» ստուդիայի ղեկավար, պրոդյուսեր։ Առաջին հատվածում կխոսենք Հայ կինոյի օրվա մասին։

Ապրիլի 16-ը խորհրդանշական օր է հայ մշակույթի համար։ Ավելի քան մեկ դար ազգային կինոն արտացոլում է մեր ժողովրդի պատմությունը, հոգևոր արժեքներն ու մարդկային ճակատագրերը՝ դառնալով գեղարվեստական հիշողություն և ստեղծելով մեծ անուններ ու անմոռանալի պատմություններ։

Երկրորդ հատվածում կներկայացնենք Ոստիկանության օրը։ Հայաստանում այն նշվում է ամեն տարի ապրիլի 16-ին։ Մասնագիտական այս տոնը հաստատվել է 2001 թվականին «Ոստիկանության մասին» օրենքի ընդունմամբ՝ արժևորելով իրավապահների պատասխանատու ծառայությունն ու նվիրվածությունը։

Ինչպես միշտ, եթերում կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button