Արարատ Միրզոյանի դեմ մահափորձին ընդդիմությունը չի մասնակցել: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են խորհրդարանական ընտրությունների, ներքաղաքական ընտրությունների մասին։
Մինասյանի խոսքով, Հայաստանում այլևս բռնատիրությունն անտանելի է դարձել եվրոպացիների համար։ «Իշխանությունը չարաշահում է վարչական ռեսուրսը»,– նշել է բանախոսը։




