
Թուրքիայի հարավային Ղահրամանմարաշ նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, եւս քսանը՝ վիրավորվել, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը՝ հղում անելով նահանգապետին։
Զոհվածներից մեկն ուսուցիչ է։ Կրակողը եղել է աշակերտ, որը օգտագործել է ուսապարկում թաքցրած հոր զենքը։ Նա նույնպես զոհվել է։
Սա վերջին երկում օրվա մեջ արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է։ Նախորդ օրը դեռահասը կրակ էր բացել Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի դպրոցներից մեկում։ Առնվազն 16 մարդ վիրավորվել էր, իսկ կրակողը ինքնասպանություն էր գործել։




