Քաղաքական

Սենատը կքննարկի Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունը

Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին քննարկելու է Հայաստանում, Ադրբեջանում, Մակեդոնիայում և Մոնտենեգրոյում  Միացյալ Նահանգների դեսպանների թեկնածությունը:

Նախագահ Բարակ Օբաման Երևանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբերտ Միլսի թեկնածությունը: Նա ներկայում Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանն է: 1988 թվականից իր դիվանագիտական կարիերան սկսած Միլսը ավելի վաղ աշխատել է գերտերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար առանցքային նշանակություն ունեցող Բաղդադում ու Իսլամաբադում: Քաջ ծանոթ է նաև նախկին Խորհրդային Միության խնդիրներին, քանի որգորբաչովյան վերակառուցման տարիներին Միլսն աշխատել է Պետդեպարտամենտի Խորհդային Միության հարցերի բաժնում, ապա ղեկավարել անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժինը:

Ադրբեջանում  Միացյալ Նահանգների դեպսպանի պաշտոնում նախագահ Օբաման  առաջադրել է Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը։ Վերջինս պետքարտուղարի էներգետիկ հարցերով օգնականի տեղակալն է։

Back to top button