Տարիներ ի վեր կա բռնությունը նորմալ համարելու հստակ միտում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
Լևոն Սարդարյանն ու մարդաբանը զրուցում են ընտրություններից առաջ երկրում հասարակական մթնոլորտի շիկացման, բռնությունների դեպքերի աճի մասին։ Թադևոսյանի խոսքով, ընտրությունների նախօրեին մթնոլորտը միշտ էլ սրվում է Հայաստանում։




