ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Լիբանանի կառավարության հետ ուղիղ բանակցություններ սկսելու կոչը նշան է, որ Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել Իսրայելի օդային գործողությունները տարածաշրջանում, գրում է BBC-ն։

Չնայած Իսրայելը և ԱՄՆ-ն շարունակում են պնդել, որ Լիբանանը պաշտոնապես չի եղել հրադադարի համաձայնագրի մաս, Վաշինգտոնը գիտակցում է, որ Լիբանանում շարունակվող ռազմական բախումները կարող են վտանգել առաջիկա բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ զինվորականները կառավարությանը հայտնել են, որ Հեզբոլլահը լիարժեք զինաթափելու այլ տարբերակ չկա՝ առանց ամբողջ Լիբանանի տարածքի լայնածավալ վերահսկման։

Նեթանյահուն հայտարարել է, որ բանակցությունները Լիբանանի կառավարության հետ պետք է սկսվեն «հնարավորինս շուտ», սակայն դեռևս հստակ չէ, թե ինչպես է այդ հայտարարությունը համատեղվում Բեյրութի հարավային շրջանների բնակչության տարհանման վերաբերյալ վերջին նախազգուշացումների հետ։

Չնայած մեծ թվով խաղաղ բնակիչներ արդեն լքել են այդ տարածքները, փորձագետները չեն բացառում, որ Իսրայելը կարող է շարունակել հարվածները՝ մինչև դիվանագիտական գործընթացի ակտիվ փուլ մտնելը։

Կարդացեք նաև

Back to top button