Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ում ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- ասված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button