Հասարակություն

Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն: Եղեգնաձորում(Ելփինի տարածաշրջանում) Սիսիանի — Գորիս ճանապարհահատվածում,  Կապանում և Բերդում մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Կարդացեք նաև

Back to top button