
Լուսինե Վասիլյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանի պետական համալսարանի արհմիությունում հույս ունեն, որ կառավարության նիստում երեկ ընդունված որոշումը՝ «Երևանի պետական համալսարան» և «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները հիմնադրամների վերակազմակերպելու մասին, կլուծի նաև սոցիալական վճարներին վերաբերող դժգոհությունը:
Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ում համատեղության կարգով աշխատող մի քանի տասնյակ երիտասարդ դասախոսներ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո հրաժարվեցին դասախոսական աշխատանքից ՝ այդպես արտահայտելով իրենց դժգոհությունը օրենսդրական կարգավորումներից։ Հարցի նախապատմությունը, ընթացքն ու ուրվագծվող հանգուցալուծումը՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




