
Հանգստյան օրերին կկայանան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում հետաքրքիր դիմակայություն է սպասվում ընթացիկ առաջնության առաջատար «Ուլիսի» և «Փյունիկի» միջև։
«Ուլիսն» այժմ վաստակած 34 միավոով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 2-րդ տեղում ընթացող «Փյունիկը» վաստակել է 30 միավոր: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» ընդհուպ կմոտենա առաջատարին և չեմպիոնության համար պայքարն ավելի կթեժանա:
Այս տուրում միմյանց հետ կմրցեն նաև «Շիրակն» ու «Բանանցը», «Գանզասարը» և «Միկան», ինչպես նաև «Ալաշկերտն» ու «Արարատը»։




