Վերլուծական

Կարեւորը՝ Թուրքիայի խորհրդարանում հնչի «Ցեղասպանություն» բառը

Աննա Նազարյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երկու օր առաջ  Թուրքիայի քրդամետ դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Սեբաայթ Թունջելը խորհրդարան էր  ներկայացրել  Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունների ճանաչման մասին օրինագիծը, որով պահանջվում էր ներողություն խնդրել ջարդերի ենթարկված ժողովուրդներից

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ օրինագիծը չի ընդունվի։ Օրինագիծով   պահանջվում է ներողություն խնդրել ջարդերի ենթարկված ժողովուրդներից, ճշմարտության փաստերն ուսումնասիրելու հանձնաժողով ստեղծել, բացել արխիվներն ու ազգային սուգ հայտարարել:  Թուրքագետի կարծիքով Թուրքիայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման մասին օրինագիծը կարևորություն ունի այնքանով, որ հնարավորություն կտա մեջլիսում հնչեցնել «ցեղասպանություն» բառը։

Օրինագծի ընդունումն անիրատեսական է համարում նաեւ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, սակայն գովելի է համարում  խորհրդարանում նման օրինագծի ներկայացումը։

Back to top button