
91 տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը։
Զորի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։
Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։
ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։ 2006 թվականին Զորի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման։




