
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ- ը, Վիեննայում կայացած այսօրվա նիստում որոշել է պահպանել նավթի արտահանման ներկա քվոտաները՝ օրական 30 մլն բարել, հայտնել է Քուվեյթի նավթի նախարար Ալի Սալեհ Օմայրը։ ՕՊԵԿ- ի նիստը շարունակվել է մոտ 5 ժամ, հայտնում է Բի Բի Սի- ն։
Վերջին հինգ ամիսներին նավթի գինն աշխարհում նվազել է մեկ բարելի համար 40 դոլարով։ ՕՊԵԿ- ի այսօրվա որոշումից հետո Brent տեսակի նավթի գինը նվազել է եւս 3 տոկոսով՝ կազմելով 75.10 դոլար մեկ բարելին համար։
Այս համատեքստում ռուսական ռուբլին շարունակել է անկումը։ Մոսկվայի բորսայում 1 դոլարի համար տալիս էին 48 ռուբլի, իսկ 1 եվրոն արժեր 60 ռուբլի։




