
Եվրամիությունը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ երկխոսության, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Մենք պատրաստ ենք քննարկել Եվրամիության և ԵՏՄ միջև առևտրային հարցերը»,- ասել է Անգելա Մերկելը Բունդեսթագի նիստում։
Նախօրեին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտնել էր, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև տնտեսական և գործարար կապերի վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ)։




