Միջազգային

Մերկելի քաղաքականությունը կհանգեցնի աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ սպառնում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններով: Բեռլինը այսուհետև ոչ թե Մոսկվայի դաշնակիցն է, այ`լ ընդդիմախոսոը: Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի և ռուսական տնտեսությունը փաստացի խեղդամահ անելու, գրում է «Ռռոյթեր» գործակալությունը՝ նկատելով, որ եթե նախկինում կանցլերի ելույթները Ռուսաստանի մասով ավելի հանդուրժող էին, այժմ դրանք դարձել են առավել կտրուկ:

«Բլումբերգը» նկատումէ, որ Բունդեսթագում իր երեկվա ելույթում Մերկելն ակնարկել է, որ պատրաստ է երկարատև դիմակայության Ռուսաստանի հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  խիստ քննադատության էր արժանացրել Ռուսաստանի դիրքորոշումն ու գործունեությունը Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է  BBC-ն, Մերկելը հայտարարել է, որ ՌԴ գործողությունները Ուկրաինայում հարցականի տակ են դնում Եվրոպայում խաղաղությունն ու անտեսում են միջազգային օրենքը։

Մերկելը շեշտել է, որ Ղրիմի անօրինական միացումը ՌԴ- ին չունի որեւէ արդարացում կամ ներում: Միաժամանակ՝ Մերկելը շեշտել է, որ հակամարտության կարգավորման եւ ճգնաժամի հաղթահարման համար Ուկրաինան պետք է զինվի համբերությամբ:

«ՌԴ- նի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Դոնեցկում եւ Լուգանսկում ընթացող մարտերին չունի որեւէ արդարացում: Ռուսաստանի գործողությունները վտանգի եւ հարցականի տակ են դնում Եվրոպայի խաղաղությունն ու անտեսում են միջազգային իրավունքը: Դոնեցկում եւ Լուգանսկում իրավիճակը ոչ մի ընդհանուր բան չունի հաշտության հետ, հետեւաբար՝ Ռուսաստանի հանդեպ տնտեսական նոր պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է»,- հայտարարել է Մերկելը։

Back to top button