
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության 25-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։
Անվանակարգերն ու մրցանակակիրների անունները՝ ստորև․
«Լավագույն դերասան»՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թ-ն, Նարեկ Բաղդասարյան, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» (Անթեյ)
«Լավագույն դերսանուհի»՝ Մհեր Մկրտչյանի անվ․ արտիստական թատրոն, Տաթև Հովակիմյան, «Եթե դու մեռնեիր» (Աննա)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Պատանի հանդիսատեսի թ-ն, Սաշա Սուքիասյան, «Մեղրի համը» (Պիտեր Սմիթ)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, Ելենա Վարդանյան, «Յամա» (Աննա Մարկովնա)
«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թ-ն, Անի Ռաշոյան,
«Երեք անունով մի աղջիկ», «Երկարագուլպա Պեպպին»
«Լավագույն զգեստների նկարիչ»՝ Պատանի հանդիսատեսի թ-ն, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թ-ն, Լուսինե Խաչատրյան, «Կատվի տունը», «Երկարագուլպա Պեպպին»
«Լավագույն լուսային նկարիչ»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, Հայկ Աղաբեկյան, «Յամա»
«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թ-ն, «Վանական» ռոք խումբ, «Պենելոպե, օ՜, Պենելոպե»
«Լավագույն թատերախոսական»՝ Գոռ Վանյան ,«Ջին խաղը Համազգային թատրոնում»
«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Աշտարակի դրամատիկական թ-ն, Միշա Հակոբյան, «42-24» (Բարոն Ֆոնբերգ)
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, Հռիփսիմե Նահապետյան, «Յամա» (Ժենկա)
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թ-ն, Մերի Մարգարյան, «Կոստյումով տղամարդիկ»
«Լավագույն մանկական ներկայացում»՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նախագիծ, «Լույսի ծածկագիրը», Բեմ․՝ Քրիստինե Ասրյան
«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ Աշտարակի դրամատիկական թ-ն, «42-24», Բեմ․՝ Գոռ Մարգարյան
«Լավագույն երաժշտական ներկայացում»՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թ-ն, «Փրայմ թայմ», Բեմ․՝ ՀակոբՂազանչյան
«Լավագույն պլաստիկական ներկայացում»՝ Մետրոթ-ն, «Մկների ժողովը», Բեմ․՝ Սոնա Մարտիրոսյան
«Լավագույն կամերային ներկայացում»՝ Մհեր Մկրտչյանի անվ․ արտիստական թ-ն, «Եթե դու մեռնեիր», Բեմ․՝Տաթևիկ Մելքոնյան
«Լավագույն ռեժիսուրա»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամ․թ-ն, «Չարենց», Բեմ․՝ Դավիթ Հարությունյան
«Լավագույն ներկայացում»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, «Յամա»,
Բեմ.՝ Գոռ Մարգարյան
Մետաքսյա Սիմոնյանի անվան հատուկ մրցանակը տրվել է դերասանուհի և բեմադրիչ Տաթևիկ Մելքոնյանին, Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար հատուկ մրցանակների են արժանացել դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ու դերասան, ՀՀ վաստակավո արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Արտավազդ» հատուկ մրցանակների են արժանացել ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սիմոն Աբգարյանը, ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին և «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանը և բեմադրիչ Գոռ Մարգարյանը։




