Մշակույթ

Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-­ի հարթակում դժվարությունների է հանդիպել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-­ի հարթակում բավականին դժվարությունների է հանդիպել՝ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-­ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու գործընթացու, կառավարության նիստի ավարտից առաջ հայտարարել է  ՀՀ մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանը, ով նաև տեղեկացրել է, որ  մանրամանսերը երկուշաբթի  կներկայացնեն, բացի այդ նախարարը շնորհակալություն է հայտնել  ԱԳՆ- ­ին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Հիշեցնենք, որ  Ոչ մշակութային ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-­ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն Փարիզում անցկացրած նիստում որոշել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում» հայտը մտցնել մշակութային ժառանգության ցուցակի մեջ:

Back to top button