Քաղաքական

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրման հրամանագիր է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը :

Back to top button