ԿարևորՀասարակություն

Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հանդիպել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյջոյի հետ, հայտնում են Մատենադարանից։

Նշվում է, որ 2026 թ. մարտի 24-ին Լիսաբոնում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ղեկավարության, հիմնադրամի աշխատակիցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել է Հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը:

Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության, ձեռագրերի վերականգնման, ցուցադրության և ռազմավարական այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կարևորվել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հրատարակման շարունակականության ապահովումը, ինչպես նաև՝ հայերեն համահավաք ձեռագրացուցակի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման գործընթացը, որն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի աջակցությամբ։ Նորաստեղծ հարթակի շնորհանդեսը տեղի կունենա 2026 թ. հուլիսի 22-ին կայանալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում:

Արա Խզմալյանը հրավիրել է Հոգաբարձուների խորհրդի նախագահին այցելելու Մատենադարան՝ առավել մանրամասն ծանոթանալու կառույցի բազմաշերտ գործունեությանը:

Կարդացեք նաև

Back to top button