Սուրճ ու սեր առավոտից

Մարտի 23-ը՝ օդերևութաբանության միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյան:

Թեման. Մարտի 23-ը Օդերևութաբանության միջազգային օրն է: Եղանակը պարզապես պատահականություն չէ, այլ գիտություն է: Այն որոշում է մեր օրը՝ ինչ հագնել, ինչպես կազմակերպել մեր ծրագրերը, նույնիսկ՝ մեր տրամադրությունը: Բայց արդյո՞ք մտածել ենք, թե ի՞նչ աշխատանք է կանգնած մեկ կանխատեսման հետևում: Այսօր օդերևութաբանները ոչ միայն ասում են՝ անձրև կլինի, թե արև: Նրանք ուսումնասիրում են կլիմայական փոփոխությունները, կանխատեսում վտանգավոր երևույթները և օգնում կանխել աղետները:

Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button