Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս շաբաթ հայտարարեց` «չեմ հանգստանալու այնքան ժամանակ մինչև նրանք [ՔՊ-ն] չհեռանա» և «մեր նպատակը հաղթանակն է»։ Գալիք խորհրդարանական ընտրություններին Քոչարյանը գլխավորելու է Դաշնակցությունից և «Առաջ» կուսակցությունից կազմված նախընտրական` «Հայաստան» դաշինքը։
Հյուրընկալել ենք ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։




