«Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «Ֆրինյուզ» ՀԸ գլխավոր խմբագիր Մարիամ Մարգարյանը։ Նրա խոսքով, շուկան շատ սահմանափակ է, գովազդ չկա։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։ Հանրային ռադիոյի հաղորդավար, լրագրող Սարգիս Հարությունյանն էլ կարծում է, թե լրատվամիջոցը պետք է ստուգի տեղեկությունը, նոր ներկայացնի։ Բանախոսի խոսքով, լրատվամիջոցը հանրային պատասխանատվություն է կրում։




