
Ալիսա Գեւորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Մերձավոր Արևելքում ընթացող կրոնական պատերազմներն ու Իսլամիզմի ծայրահեղ դրսևորումները լուրջ սպառնալիք են նաև Հայաստանի ու հայության համար: «Ռադիոլուրի» պատրաստած թեմատիկ անդրադարձում նման տեսակետ են արտահայտել տարբեր փորձագետներ:
Վերջին առնվազն չորս հարյուր տարիների ընթացքում Հայաստանն ու հայությունը մշտապես բախվել են իսլամի ու դրա ծայրահեղ դրսևորումների հետ: Ի դեմս իսլամական պետության, վերջին շրջանում ի հայտ է եկել ծայրահեղ իսլամականության նոր դրսևորում, որն իր մեջ պարունակում է վտանգներ նաև քրիստոնյա Հայաստանի համար: «Թուրքիան և Ադրբեջանը մշտապես փորձում են իսլամական գործոնն օգտագործել մեր դեմ»,-ասում է ԱԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հիշեցնելով վերջին երկու տարիներին հայկական համայքնի կրած հսկայական կորուստները սիրիական պատերազմի հետևանքով:
Երկու տարիների ընթացքում Սիրիայի հայկական համայնքը կրեց հսկայակն կորուստներ, քանդվեցին դպրոցներ, եկեղեցիներ, պայթեցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը վերջին հարյուր տարում մեր մշակույթի զարդն էր Մերձավոր Արևելքում: «Մենք կարող ենք պնդել, որ այդ իրադարձությունների մի մասն ուղղորդվում և իրականացավում է Անկարայի կողմից: Քեսաբի առաջին օրերի հայաթափումն ու սահմանի բացումը նույնպես անմիջական կապ ունի Թուրքիայի հետ»,-ասում է Նարեկ Գալստյանն ու ընդգծում, որ տարածաշրջանում հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը շատ շատերի «աչքի փուշն է»:
«Թուրքիան կարմիր գորգ է փռել իսլամական աբաբեկչական կազմակերպությունների ոտքի տակ, հատկապես՝ «Իսլամական պետություն» կոչվող այդ ահռելի կառույցի առջև». Ձևակերպման հեղինակը հասարակակակն գործիչ, վելուծաբան Սարգիս Հացպանյանն է: Տեսակետը հիմնավորելու համար նա դիմում է միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներին, որոնք բազմիցս անդրադարձել են «Իսլամական պետության» Թուրքիայի կողմից հովանավորվելու փաստին: Ըստ Հացպանյանի՝ այդ մասին արդեն բացահայտորեն խուսում են Իսլամական պետության ներկայացուցիչները:
Ըստ Սարգիս Հացպանյանի՝ «Իսլամական պետությունից բխող սպառնալիքները իրականում մեզ շատ մոտ կարող են լինել, քանի որ Կովկասը պետք է լինի նրանց երկրորդ ճակատը: «Իսկ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը չի կարող տարալուծվել, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը կարող է կանգնել նոր ցեղասպանության վտանգի առջև»,-ասում է վելուծաբանը, միաժամանակ հավելում.«Հայության համար վտանգը կմեծանա, եթե Ադրբեջանում Ալիևից հետո իշխանության գա ծայրահեղ իսլամին «կանաչ լույս» տվող որևէ մեկը: «Այդ ժամանակ երևի բոլորս զենք վերցնենք ու գնանք կռվելու ի պաշտպանություն Ալիևի:
Այս առումով արաբագետ Սարգիս Գրիգորյանի տեղեկություններն ավելի հուսադրող են: Ըստ նրա՝ «իսլամական պետության» դիրքերն աստիճանաբար թուլանում են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Իսլամական պետությունը» չի դիտում որպես ալիևյան իշխանությանը լուրջ սպառնալիք: Ըստ նրա՝ Ադրբեջանի վերնախավն առայժմ կարողանում է դիմադրել վտանգին:




