Քաղաքական

Հայոց ցեղասպանության թեման՝ Հռոմի պապ-Էրդողան հանդիպման օրակարգում

Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեման, ամենայն հավանականությամբ, ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիպումների օրակարգում: Դրա մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը՝ վկայակոչելով Վատիկանի Ռադիոյին: Հռոմի Պապի այցից առաջ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջին լրագրողներին ասել է, որ Պապը շարունակում է պնդել երկխոսության կարեւորությունը: «Հայաստանի և Թուրքիայի միջև վեճում մենք նույնպես ձգտում ենք հայկական կողմի հետ երկխոսության, եւ մենք ակնկալում ենք, որ մեր դիրքորոշումն աջակցություն գտնի նաեւ կրոնական կառույցների կողմից, ինչպիսին Վատիկանն է»,- նշել է թուրք դեսպանը:

Back to top button