Միջազգային

Անկարգություններն արտահայտում են ողջ երկրի վիճակը.Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ում մարդկանց նկատմամբ ոչ միշտ է օրենքը կիրառվում հավասար հիմունքներով: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«Խնդիրն առկա է ոչ միայն Ֆերգյուսոնում, դա համաամերիկյան խնդիր է»,- ասել է Օբաման Չիկագոյում ելույթի ժամանակ: Նա նշել է, որ Ֆերգյուսոնի բնակչությանը համակած էմոցիաների արմատները գալիս են այն բանից, որ օրենքները ոչ միշտ են միանման գործում բոլորի համար:

«Դա իրականություն է, որը գոյություն ունի այս երկրում երկար ժամանակ»,- ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Միսուրի նահանգի դատարանը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել սևամորթ դեռահասին գնդակահարած ոստիկանին։ Այդ որոշումը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Նշենք, որ Միացյալ Նահանգներումզանգվածային ցույցերն արդեններառել են 50 նահանգից 38-ը: Ցուցարարները պահանջում են ձերբակալել ոստիկանության սպային ու մեղավոր ճանաչել Բրաունի սպանության մեջ: Հաղորդվում է, որ Սենթ Լուիս արվարձանում զանգվածային ցույցերի հետ կապված ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 80-ը: Ֆերգյուսոնում մեկ գիշերում հրկիզվել ու թալանվել է 25 տուն:

Back to top button