
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կլինի Հայաստանում։
Ինչպես հաղորդում է Եվրոպական հանձնաժողովը, Մարթա Կոսը մարտի 19-ին Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի Հայաստան այցի մասին լուրն առաջին անգամ տարածվել էր դեռ փետրվարի 7-ին։




