Սցենարներ կան, որոնք Հայաստանը զերծ կպահեն իրանական պատերազմի վտանգներից։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է իրանագետ Էդվարդ Բերուջանյանը։
Լևոն Սարդարյանն ու իրանագետը զրուցում են Իրանում ընթացող պատերազմի, դրա հետևանքների մասին։ Բերուջանյանի խոսքով, խոշոր խաղացողների համար ձեռնտու է, որ Հայաստանը լինի կայուն միջանցքներից մեկը։




