
Արմինե Գեւորգյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աղքատ է բնակչության 32 տոկոսը։ Եվ այն վերացնելու համար անհրաժեշտ է 83,9 մլրդ դրամ, կամ՝ ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Ծայրահեղ աղքատության վերացման համար կպահանջվի 2,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի՝ 0,1։
Արդյո՞ք 2015 թ բյուջեն որոշ առումով կնվազեցնի մեր երկրի աղքատության ցուցանիշը։ ԱԺ- ում լիահույս են միայն իշխանական ուժի ներկայացուցիչները, իսկ ընդդիմադիր և այլընտրանքային պատգամավորներն էլ պնդում էին, թե որքան էլ բյուջեն անվանեն սոցիալական, այնուամենայիվ՝ այն աղքատության հաղթահարման ուղղությամբ որևէ էական քայլեր չի գրանցելու։




