Հայաստանի հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության (European Broadcasting Union) հետ համատեղ սկսել է հաղորդում, որի նպատակն է հայաստանյան հանրությանը փոխանցել գիտելիքներ, ցույց տալ օրինակներ, թե ինչպես կարելի է վարվել տեղեկատվության հետ հատկապես սոցիալական մեդիայում ու հատկապես ընտրություններից առաջ։
Այս թողարկման հյուրերն են` «Փաստերի ստուգման հարթակի» խմբագիր Հասմիկ Համբարձումյանը և տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։




