
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի միջև նախօրեին ստորագրված համաձայնագիրը, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին: Փաստաթուղթն անօրինական են անվանել պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ենս Սթոլթենբերգը դաշինքի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեւ գրել է, որ ՆԱՏՕ-ն լիովնին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Սթոլթենբերգը կոչ է արել Մոսկվային չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ու դուրս բերել զորքը չճանաչված հանրապետությունից:
Էստոնիայի իշխանությունները ավելի հեռու են գնացել՝ Մոսկվային մեղադրելով Վրաստանի մի մասը՝ այն է՝ Աբխազիան Ղրիմի օրինակով անեքսիայի ենթարկելու մեջ:
Մոսկվան և Սուխումը նախօրին ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Դեռ ամիսներ առաջ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելուն պես հարուցել էր պաշտոնական Թբիլիսիի խորը վրդովմունքը։ Համաձայնագիրթ ենթադրում է կողմերի առավել սերտ համագործակցություն՝ պաշտպանության և անվտանգության միասնական համակարգի, այդ թվում՝ միասնական զորակազմի ստեղծում։
Ենթադրվում է չճանաչված հանրապետությունում սոցիալական չափորոշիչները հավասարենել ռուսականին: Մոսկվան նաև կկրկնապատի Սուխումին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները:




