Նոյեմբերի 12- ին ուղղաթիռի խոցումը եւ դրան հետեւած բռնությունները ցույց են տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու անհրաժեշտության մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի ծառայության տնօրեն Ջեֆ Ռատկեն։
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անումը հանդես բերել զսպվածություն եւ ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծի ողջ երկայնքում։ Եվ մենք կոչ ենք անում կողմերին վերակողմնորոշել իրենց ջանքերը խաղաղ բանակցությունների անցկացման եւ ղարաբաղյան հակամարտության կայուն լուծման ուղղությամբ։ ԱՄՆ, որպես Մինսկի խմբի համանաքագահ, նախկինի պես պատրաստ է աջակցություն հանդես բերել»,- ասել է Ռատկեն։