Միջազգային

Ռուսական պատվիրակությունը կարող է լքել ԵԽԽՎ-ն

Ռուսական պատվիրակությունը կարող է լքել ԵԽԽՎ-ն, եթե կառոււյցը կրկին քվեարկի 2015-ին իր լիազորությունների սահմանափակման օգտին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:

Երեկ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին հիշեցրել է, որ ամեն տարի հունվարին Գլխավոր վեհաժողովն անցնում է յուրաքանչյուր խորհրդարանական պատվիրակության լիազորությունների հաստատման գործընթացով, որը պաշտոնապես նրան իրավունք է տալիս աշխատելու ԵԽԽՎ շրջանակում: Նրա խոսքով՝ կա հավանականություն, որ ԵԽԽՎ շրջանակում Ռուսաստանի լիազորությունները կդրվեն կասկածի տակ, եթե հիշվի վեհաժողովի ապրիլյան հեղափոխությունը:

Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Ջաբարովի խոսքով՝ իրենց լիազորություները սահմանափակելու ԵԽԽՎ կրկնակի որոշման դեպքում հավանաբար պետք է դրվի այդ կազմակերպությունում Ռուսաստանի մասնակցության նպատակահարմարության հարցը:

Իր հերթին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը, ով պատասխանատու է վեհաժողովի աշխատանքի կազմակերպչական մասի համար, չի կարող նման բնույթի հայտարարություն անել: Ռուսական պատվիրակության լիազորությունների ճակատագրի մասին որոշումը կընդունվի ոչ թե Սավիցկիի կողմից, այլ վեհաժողովի բոլոր պատվիրակությունների պատգամավորների՝ նշել է Պուշկովը:

ԵԽԽՎ-ն ապրիլին Ղրիմի հարցում Մոսկվայի դիրքորոշման պատճառով ռուսական պատվիրակությանը զրկել էր ձայնի իրավունքից, կանոնադրական մարմիններում մասնակցության իրավունքից և վեհաժողովի մոնիտորինգային գործունեությանը մասնակցելու հնարավորությունից:

Back to top button