Հասարակություն

Ինչու են Երևանում փոխարինվում ծառերը

Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պարզաբանում է, թե ինչու են Երևանում փոխարինվում ծառերը։ Նշվում է, որ հիվանդ ծառերը փոխարինվում են դիմացկուն և ֆունկցիոնալ տեսակներով։

«Այո, հաճախ հարց է հնչում, ինչու՞ չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր և ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ և չի հանգեցնում ձեր և իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։

Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն և ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը»,-ասվում է տեսանյութում։

Կարդացեք նաև

Back to top button