
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նաև Լիբանանում Բեյրութի արվարձաններին։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Իսրայելական բանակը նշել էր նաև Լիբանանում Բեյրութի Դահիյա շրջանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների վրա հարվածների մասին։
ԱՄՆ զինվորականները Հորմուզի նեղուցի մոտ իրանական ռազմանավեր են ոչնչացրել։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությումը X ցանցում տեղեկացրել է, որ ոչնչացվել է ականապատող 16 ռազմանավ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր Իրանին, որ նեղուցի ականապատումը լուրջ հետևանքներ կունենա։




