
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս գիշեր ջերմաստիճանը նվազել է ևս 2- 4 աստիճանով, վաղվանից մինչեւ մարտի 14- ը այն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ցերեկը` +5 +7, երեկոյան`0 +2, գիշերը` -1 -3 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք մարտի 10-ն արձանագրվել է 2010 թվականին` 21.5°C, իսկ ամենացուրտը` 1985 թվականին` — 17.5°C




