
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտնել է, որ նոր առաջնորդի` Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին հայտարարությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես գոհ չեմ»։ Քիլմիդը հավելյալ մանրամասներ չի ներկայացրել։
Ավելի վաղ, երբ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին համարվում է Իրանի գերագույն առաջնորդի ամենահավանական թեկնածուն, Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ այդ առաջադրումից։ Նա ընդգծել էր, որ Իրանի առաջնորդի ընտրության գործընթացում պետք է հաշվի առնվի նաև ԱՄՆ դիրքորոշումը, որը պատերազմում է Թեհրանի հետ։
Իսրայելը իր հերթին զգուշացրել է, որ նոր առաջնորդը կդառնա թիրախ։
Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին հայտարարությունից հետո Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է մանրամասն մեկնաբանություններից՝ միայն նշելով․ «Կտեսնենք, թե ինչ կլինի»։




