ԿարևորՍպորտ

Երեւանը դեռ չի որոշել մասնակցե՞լ Բաքվի խաղերին, թե՞ ոչ

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցենԲաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ՝ հաշվի  առնելով  հարցի  նրբությունը  եւ կարեւորությունը՝ ՀԱՕԿ-ը վերջնական  որոշում  կկայացնի միայն  մարզաշխարհի  ներկայացուցիչների  հետ  հանդիպումներից հետո»,- ասված է ՀԱՕԿ- ի այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՀԱՕԿ- ը նման հաղորդագրությամբ է հանդես եկել հայկական պատվիրակության Բաքու այցից հետո, որտեղ մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի համաժողովին։

«Նոյեմբերի 21-22-ին  Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Բաքվում մասնակցեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որիընթացքում քննարկվել է մի շարք հարցեր, այդ թվում  հաջորդ տարի Բաքվում  կայանալիք Եվրոպական  մարզական առաջին խաղերի հետկապված մի շարք հարցեր։

Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել  Բաքվում  կայացած  գլխավոր  համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարեւոր ներդրում է խաղաղության հաստատման  ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում,  ինչպես  նաեւ  մի  նոր  մակարդակի  վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը։

Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել էՀայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմիբոլոր հարցադրումներին տրվել են բավարարող եւ սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերիկազմակերպիչ կողմը մեկ անգամ եւս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:

Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաեւ որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցենԲաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ եւս ապացուցելով,որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը:  Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը եւ կարեւորությունը, ՀԱՕԿ-ը վերջնական  որոշում  կկայացնի  միայն  մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

Դեռ այս տարվա հոկտեմբերին Երեւանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո, ինչը բարձր է գնահատվել նրանց կողմից: Այնպես որ, ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի՝ հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների  կարծիքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Back to top button