Լրատվադաշտի մեծամասնությունը Իրանից լուրերը թարգմանում են ռուսերենից։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը։ Նրա խոսքով, դա մեծագույն խնդիր է, որը չենք կարողացել լուծել։ «Ռուսական մամուլը կարողանում է երկու երկրներում տեսակետ ստեղծել»,- նշել է բանախոսը։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Լիբանանահայ լրագրող, «Արևելք․am» կայքի խմբագիր Սագօ Արեանի խոսքով, մեր հասարակությունը տարված է իր հոգսերով, բայց ոչ Իրանի պատերազմով։




