Միջազգային
Ռուսաստանը տարեկան 40 միլիարդ դոլար է կարցնում միջազգային պատժամիջոցների պատճառով
«Ռուսաստանը տարեկան 40 միլիարդ դոլար է կարցնում միջազգային պատժամիջոցների պատճառով, ևս 90-100 միլիարդ մենք կորցնում ենք նավթի գների անկման պատճառով», այսօր հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Ընդ որում՝ պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցները այնքան կրիտիկական ազդեցություն չեն թողել ռուսական արժույթի փոխորժեքի, անգամ բյուջեի վրա, որքան ազդել են նավթի գները: Միջազգային ֆինանսա-տնտեսական համաժողովի ժամանակ իր ելույթում Ռուսաստանի ֆինանսների նախարարը նաև նաև, որ աշխարհաքաղաքական գործըթացների հետևանքները էական ազդեցություն են թողնում իր երկրի վրա: