ԿարևորՀասարակություն

Երկրի հիմնական խնդիրը, ում օգտին ձայն կտա քաղաքացին. Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցումներ է հրապարակել

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը ընտրողների 30%-ը կդժվարանար ընտրություն կատարել։

24%-ը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր/Նիկոլ Փաշինյանի ուժի օգտին,

9%-ը իր ձայնը կտար «Մեր ձեւով» շարժմանն ու Սամվել Կարապետյանին,

3%-ը՝  «Հայաստան» դաշինք/ՀՅԴ/Ռոբերտ Քոչարյանին,

3%-ը  ԲՀԿ/Գագիկ Ծառուկյանին։

Սրանք Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներն են։ Հարցումներն անցկացվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ը հեռախոսային հարցման մեթոդով։

Ընտ հարցումների՝ ամենավստահելի քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է՝ 20%։ Նրան հաջորդում են Սամվել Կարապետյանը՝ 10% եւ Ռոբերտ Քոչարյանը՝ 5%։

Ոչ ոքի չի վստահում հարցվածների 48%-ը։

Հայաստանի Զինված ուժերը, Հայ առաքելական եկեղեցին եւ մարզպետարանները հասարակության մեջ ամենամեծ վարկանիշն ունեն։

Զինված ուժերից լիովին կամ ավելի շատ գոհ է հարցվածների 73%-ը,

Հայ առաքելական եկեղեցուց՝ 62%-ը,

Մարզպետարանների աշխատանքից՝ 62%-ը։

Իրավապահ համակարգում ամենաշատ գոհունակություն վայելում է ոստիկանությունը։

Ոստիկանության աշխատանքից լիովին կամ ավելի շատ գոհ է հարցվածների 61%-ը,

Դատախազությունից՝ 43%-ը,

Դատարաններից՝ 40%-ը։

Վերջին վեց ամսում կառավարության ամենամեծ ձեռքբերումը անվտանգության ու խաղաղության ապահովումն է, կարծում է հարցվածների 17%-ը։

Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայից գոհ է 9%-ը,

Ճանապարհների բարեկարգումից՝ 9%-ը,

Առողջության համընդհանուր ապահովագրումից՝ 8%-ը։

Վերջին վեց ամսում կառավարության ամենամեծ ձախողումը դիվանագիտությունն է համարում հարցվածների 10%-ը,

7%-ի համար ամենամեծ ձախողումը իշխանություններից կողմից հոգեւորականների վրա ճնշումն է,

5%-ի համար՝ սխալ կադրային քաղաքականությունը։

Հասարակության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ անվտանգությունն ու սոցիալական հարցերը։

Հարցվածների 21%-ը նշել է, որ երկրի հիմնական խնդիրը անվտանգությունն ու սահմանների հարցերն են,

18%-ի համար հիմնական խնդիրը գործազրկությունն է,

11%-ի համար՝ գնաճը։

Հարցվածների 47%-ը պնդել է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, իսկ 41%-ի համար՝ այն սխալ ուղղությամբ է գնում։

Կարդացեք նաև

Back to top button