
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դժգոհել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց եւ նրան մեղադրել խաղաղության համաձայնագիրը կնքելուն խոչընդոտելու մեջ։
«Զելենսկին պետք է գործի անցնի և համաձայնագիր կնքի»,- ասել է Թրամփը Politico-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ` նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գործարքի։
Սա Թրամփն նմանատիպ առաջին հայտարարությունը չէ։
«Անպատկերացնելի է, որ խոչընդոտը հենց նա է։ Քո ձեռքում խաղաքարտեր չկան, իսկ հիմա դրանք ավելի քիչ են»,- ասել է Թրամփը։




