
Այսօր Սոչիում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարի 11-րդ պարտիան: Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել Վիշվանաթան Անանդի նկատմամբ և պահպանել աշխարհի չեմպիոնի կոչումը: Կարլսեն-Անանդ պայքարն ավարտվել է 6.5-4.5 հաշվով:
Հիշեցնենք, որ նորվեգացի Կարլսենն աշխարհի չեմպիոն էր դարձել 2013 թվականին՝ տիտղոսը խլելով նույն Անանդից




