
Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը համարում է Ադրբեջանի դեմ ահաբեկչություն։ Նա ասել է, որ Նախիջևանում կործանված իրանական անօդաչու թռչող սարքերի թիրախում քաղաքացիական օբյեկտերն են եղել։
Նաև նշել է, որ Թեհրանը պետք է բացատրություն տա և ներողություն խնդրի Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման համար։
Ադրբեջանի զինված ուժերին հանձնարարվել է նախապատրաստել և իրականացնել միջոցառումներ՝ ի պատասխան Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Իրանի զինված ուժերը հերքում են Ադրբեջանի տարածքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին լուրերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին։




