Երկարաժամկետ առումով Ռուսաստանն Իրանում պատերազմից տուժելու է: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «ԱՊՐԻ-Արմենիա» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Լևոն Սարդարյանն ու իսրայելագետը զրուցում են Իրանի դեմ պատերազմի, դրա հետևանքների մասին։ Մելքոնյանի խոսքով, Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները կարող են լինել տարբեր։




