ԿարևորՄիջազգային

Իսրայելի հարվածների պատճառով ավելի քան 28 000 լիբանանցի լքել է իր տունը

Լիբանանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանների բնակիչները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 28500, Իսրայելի հարվածների պատճառով երկուշաբթի օրը ստիպված են եղել լքել իրենց տները, ասվում է Լիբանանի կառավարության Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի զեկույցում։

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 52 և վիրավորվել է 154 մարդ։ Երկրի առողջապահության նախարարությունը նախկինում հայտնել էր 31 զոհի և 149 վիրավորի մասին։

Օրվա ընթացքում Լիբանանի մայրաքաղաքում Իսրայելի կողմից բազմաթիվ ավիահարվածներ են հասցվել Հեզբոլլահին պատկանող դիրքերին։

Կարդացեք նաև

Back to top button